Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի և ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել է Հրազդան քաղաքում գտնվող «Պատնեշ» ընկերություն:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նախարարը։ Նրանք շրջայց են կատարել գործարանի տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:
Այցի արդյունքում որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ հետագա համագործակցությունը։
Բաց մի թողեք
Եվրոն ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Դոլարը նվազել է. դեկտեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը