Ես իմ կյանքը միշտ աղոթքով, Սաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու։
Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Այսօր գրությամբ եմ եկել: Տառապանքից, ցավից ու կորուստներից խոցված ժողովուրդ, այսօր ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անպատվության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ՝ խտացված ազատությամբ լեցուն հատվածը, իմ ու ձեր սիրելի Արցախ աշխարհը։ Երբ բոլոր ուղղություններով վտանգված են մեր հայրենիքի սահմանները:
Մինչև այսօր ունենք հազարավոր զոհեր, անհայտության մեջ գտնվողներ, վիրավորներ, որոնց թիվը մինչև հիմա ճշտված չէ, վտանգված է մեր ինքնությունը։ Ապրում ենք ստի, թշնամության և ատելության միջավայրում: Այս պայմաններում եմ ես արձագանքել իմ Տիրոջ հորդորին, երբ հարցնում էր՝ ո՞ւմ ուղարկեմ այս ժողովրդի մոտ։ Վստահ եմ, որ դուք էլ եք այդ ձայնը լսել»,- նշեց նա:
Սրբազանի խոսքով՝ ստի և ճշմարտության պայքարի մասին է այս շարժումը, թշնամության և հաշտության պայքարի մասին է, որում անկասկած հաշտությունն ու ճշմարտությունը պետք է հաղթեն։
«Ամբողջությամբ ստով պարուրված իրադարձություն է այս սահմանազատումն, որն այս Կառավարության ղեկավարի հիմնական գործիքն է, եթե չասեմ մշտականը։ Տեղի է ունենում հակաօրինական ու հակասահմանադրական գործընթաց՝ ուժի սպառնալիքի միջոցով։
Մենք՝ այս շարժումը, բանական մարդիկ, դեմ չենք սահմանագծմանը և սահմանազատմանը, սակայն այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ըստ ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի հիման վրա՝ երաշխավորների ներգրավմամբ և համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով»,- ընգծեց Սրբազանը։
«Այս համաժողովրդական, առանց գույների, բայց բոլոր գույներով շարժումը վկայում է, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին»,- ընգծեց Սրբազանը։






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան