Երեկ՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկրարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Ղուկասյանն ու Մերի Վառյանը:
Հրշեջները մարել են «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Մ.-ն՝ քաղաքացիների օգնությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփը նախկին պարուհու նամակն է հրապարակել, որը պատմում է ամերիկահայ Անդրե Խաչատուրյանի բանտարկության տխուր պատմությունը
«Range Rover»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրն ու նոր զորացրված որդին տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Մարմարիկ գետում շարունակվում է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները. օր 8-րդ․ Լուսանկար