Վերջին ժամանակահատվածում Արարատի մարզը դարձել է Հայաստանի ամենակրիմինալ մարզը։ Հաճախակիացել են քրեական «ռազբորկաները», գողությունները, այդ թվում՝ բնակարանային։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա։ Ժամեր անց Մասիսի ոստիկանության ծառայողները հայտնաբերել են վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և փորձաքրագետը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Արարատում հնչել են կրակnցներ, հայտնաբերվել են մեքենաներ, որոնց վրա առկա են шրնшնման hետքեր
Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ դասընկերների միջև տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին, երեխան ուշաթափվել է
Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո