Մայիսի 11-ին՝ ժամը 22:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են չորս ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 16/6 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1997 թ․), «Toyota» (վարորդ՝ Է․ Ա․, ծնվ․ 1997թ․), «Ford» (վարորդ՝ Կ․ Ն․, ծնված 1993 թ․) և «Tesla» (վարորդ՝ Մ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Բաց մի թողեք
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը