2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։
Տեղեկությունը` հարցմանն ի պատասխան, հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մայիսի սկզբին գրել էինք, որ Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և դեռ նոր տները չեն ստացել, իշխանությունը կտրել է նրանց ամսական դրամական օգնությունը, որը, ի թիվս այլ բաների, ծախսվում էր վարձավճարը մուծելու համար։
Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ կառավարության 2021 թվականի փետրվարի որոշման համաձայն սոցիալական օգնությունը պետք է տրամադրվեր մինչև 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ, ինչն էլ իրականացվել է:
«2024 թվականին այդ միջոցառման իրականացման համար պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն», – նշված է պատասխանում։
Բաց մի թողեք
2024 թվականի 8 ամիսների ընթացքում Հայաստանում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին
Երևանի ահռելի քանակով հասցեներում ջուր չի լինի
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում