Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։
Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում, բենզալցակայանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։ Այս պահին հրշեջները կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։ Պարզվում է, թե ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ է պայթել, ինչպես նաև արդյոք պայթյունի հետևանքով տուժածներ կան թե ոչ։
Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար՝ Մասիսում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ Լուսանկար
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. Տեսանյութ
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը