Երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից, ովքեր հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց մոտ 70 մ հյուսիս՝ գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 61-ամյա Վահան Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով, դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարից․ Լուսանկար
Քաղսիի հյուրատնից օտարերկրացու էին առևանգել․ նրա մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»