21/12/2024

Զգուշացեք՝ դռները փակվում են, հաջորդ կայարանը ևս մեկ անիմաստ հանդիպում

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Ալմաթիում մայիսի 10-11-ին Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքում կողմերը «պայմանավորվել են շարունակել բաց մնացած հարցերի շուրջ բանակցությունները, որոնց վերաբերյալ դեռեւս տարաձայնություններ կան»:

Պաշտոնական հաղորդագրությամբ նաեւ ասվում է, որ արտգործնախարարները «ողջունել են դելիմիտացիայի հարցում առաջընթացը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունները»:

Ալմաթիի երկօրյա բանակցությունների մասին բովանդակային առումով նույնական հաղորդագրություն է տարածել նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն: Բայց առկա է մի տարբերություն. հայկական կողմը նախ ընդգծել է բանակցությունների, պայմանական ասած, դրական, ապա՝ խնդրահարույց կողմը, իսկ Ադրբեջանն՝ ընդհառակը:

Կարելի է համարել, որ գործ ունենք կողմերի «դիվանագիտական ոճի» տարբերության հետ: Բայց Շուշիում Իլհամ Ալիեւի երեկվա կոշտ հռետորաբանությունից պարզ էր, թե ինչ հրահանգավորմամբ է նրա արտգործնախարարը մեկնել Ալմաթի: Սահմանազատման ուղղությամբ ձեռք բերված ի՞նչ համաձայնությունների մասին է խոսքը:

Այս փուլում ամենասկզբունքային հարցը, երեւի, այն է, թե Տավուշ-Ղազախ հատվածում գործնականորեն արդեն իրականացված սահմանազատման իրավա-քաղաքական հիմքը, քարտեզները եւ տեղագրական ճշգրտումների տեխնիկական ապահովումը նախադեպային-հիմնարա՞ր են, թե սահմանի տարբեր հատվածներում «այլ իրավակիրառում եւ քարտեզներ ու տեխնիկական ապոհովում» կգործեն: Իլհամ Ալիեւը Շուշիում ասել է, որ սահմանազատում իրականացվում է Ադրբեջանի «պայմաններով»: Փաստացի Տավուշ-Ղազախ հատվածում վերարտադրվել է խորհրդային իրողությունը:

Ի՞նչ է հետեւելու: Կողմերը կարո՞ղ են, Ադրբեջանը պատրա՞ստ է ստորագրել իրավական ուժի որեւէ փաստաթուղթ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Տավուշ-Ղազախ շփման գծի X,Y, Z կոորդինատային հատվածում N կիլոմետր երկայնքով «հաստատված է միջպետական սահման, որի հսկողությունը, համաձայն ազգային օրենսդրության, իրականացնելու են կողմերի սահմանապահ ծառայության ուժերը»: Ընդ որում չափազանց նուրբ հանգամանք կա. Ադրբեջանի սահմանապահ զորքերը փաստացի երկրորդ բանակ են, գրեթե նույն սպառազինություններն ունեն:

Հայ-ադրբեջանական բանակցություններն այլեւս երկկողմ են: Եւ եթե սահմանազատման ուղղությամբ կան ձեռք բերված պայմանավորվածություններ, ապա երաշխավոր են Երեւանը եւ Բաքուն: Այստեղ արդեն երրորդ կողմի պատասխանատվության խնդիր չկա: Մանավանդ որ Ռուսաստանի «սահմանապահ ուղեկալներն» էլ, համաձայն Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլի խոսնակի հայտարարության՝ պետք է հեռանան հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներից, որտեղ կանգնած էին քառասունչորսօրյա պատերազմից հետո: Ի՞նչ «կանոնադրություն» են հաստատելու կողմերը մայիսի 15-ին, հաստատելու՞ են արդյոք:

Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրն այդ ,,կանոնադրության,, իրավա-քաղաքական հիմք կամ առնվազն դրանցից մե՞կն է ճանաչվելու: Մայիսի 11-ին արձանագրում ենք, որ Միրզոյան-Բայրամով՝ Ալմաթիի երկօրյա հանդիպումն ավարտվել է ոչ այնքան լավատեսական, ոչ լիովին հոռետեսական նոտայի վրա: Մայիսի 15-ին կկարողանա՞նք ասել՝ կեցցե՜ Միրզոյան-Բայրամով նոր հանդիպումը: Հավանականությունն, ըստ ամենայնի, այնքան էլ շոշափելի չէ:

Ալմաթիում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ու պատվիրակությունների բանակցությունը: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկել են այսպես կոչված խաղաղության պայմանագիրը եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունը հարցերի շուրջ, «որտեղ դեռ կան տարաձայնություններ»: Ալմաթիի հանդիպմանը տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ ոչ: Այդ հարցի առնչությամբ չկա մանրամասն:

Եթե կողմերը բանակցությունը շարունակել են երկու օր, ապա նշանակում է, որ քննարկել են առարկայական հարցեր: Բայց, այդ քննարկումների արդյունքը փակ է, գոնե առայժմ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել սահմանազատման եւ սահմանագծման հարցում առաջընթացի համար: Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտգործնախարարը Ալմաթիի հանդիպումից օրեր առաջ հարցազրույց տալով Կատարի լրատվամիջոցներին, հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրում ամրագրել Ալմաթիի հռչակագիրը:

Ալմաթիի հանդիպմանը Ադրբեջանի դիրքորոշմման փոփոխություն, կամ փոփոխության միտում նկատվե՞լ է: Ալմաթիի հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ սահմանազատումն ու սահմանագծումը ընթանում է Ադրբեջանի թելադրած պայմաններով, միաժամանակ հերթական սպառնալիքը հնչեցնելով Հայաստանի հասցեին: Կարո՞ղ է արդյոք այդ վարքագծով աչքի ընկնող Բաքուն կառուցողական լինել խաղաղության քննարկումներում, համաձայնելով հավասարակշռված բովանդակության շուրջ խոսակցությանը:

Այս հարցը չունի հրապարակային համոզիչ որեւէ հստակ, ուղիղ պատասխան, միեւնույն ժամանակ անուղղակի ձեւով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները պարբերաբար ներկայացնում են հարցի բացասական պատասխան: Այս պարագայում ավելի շուտ հնարավոր է եզրակացնել, որ հանդիպումներում հայկական կողմը պարզապես փորձում է դիմադրել Ադրբեջանի պահանջներին կամ պայմաններին, ինչը առայժմ լայն առումով ստացվում է ոչ բավարար արդյունավետությամբ:

Միեւնույն ժամանակ, Ալմաթիի հանդիպումը աչքի ընկավ թերեւս նրանով, որ ուղեկցվում էր Հայաստանում ներքաղաքական բավականին ակտիվ իրավիճակով: Եվ, ինչպես նշել էի նախօրեին, Ալլմաթիի բանակցությանը զուգահեռ Իլհամ Ալիեւի հավակնոտ ու հոխորտալից