Բագրատ արք․ Գալստանյանը հայտարարել է, թե իշխանությունների հետ կհանդիպի, երբ նրանք ցանկանան։
Հարցին՝ որևէ փուլում շարժման ղեկավարությունն արդյոք կփոխանցի՞ քաղաքական ուժերին, նա ասել է. «Թող գան, վերցնեն, ով ցանկանում է։ Ես բոլորի հետ խոսում եմ, բացի իրենց քաղաքական, հասարակական գործիչ լինելուց, անձնական մտերմություն էլ ունեմ բոլորի հետ անխտիր»։
Արք․ Գալստանյանը նաև տեղեկացրել է, որ Կաթողիկոսի հետ պարբերաբար հանդիպում է, վերջին անգամ նախօրեին է հանդիպել:
Ավելի վաղ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արք․ Գալստանյանի հետ։ Բաբաջանյանը հույս է հայտնել, որ արք․ Գալստանյանը ականջալուր կլինի Վեհափառի և սրբազան հայրերի հորդորներին, կգտնվի իր եկեղեցական կոչման բարձրության վրա, թույլ չի տա սասանել Ամենայն հայոց կաթողիկոսական գահը և հայ եկեղեցու հեղինակությունն ու վարկը։

Բաց մի թողեք
Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին