Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում դաշտային մալուխները։ Ինչպես ենթադրել է համայնքապետը՝ հավանաբար հեռանալու նպատակով։
Այսօր կեսօրին «Ազատության» տեսախցիկը Ներքին Հանդի սկզբնամասում արձանագրել է՝ ռուսական անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։ Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներեն եղել:
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս սահմանապահները սկսել են հանել իրենց դիրքերը Սյունիքի մարզում։ Նրանք սկսել են փակել շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած տարածքում։


Բաց մի թողեք
Պարտքի սպասարկման աճող ծախսերը և խարդախությունները ԵՄ բյուջեն վերածում են «ճնշման կաթսայի»
Արտահոսած էլեկտրոնային նամակները ցույց են տալիս AfD-ի համանախագահի կտրուկ շրջադարձը «պայթուցիկ» ազգայնական գործընկերոջ նկատմամբ
Եվրոպայի արբանյակային միաձուլումը փորձարկում է տիեզերական անկախության խթանը