27/07/2024

Քաղաքացին միայնակ փակել էր Կիևյան փողոցը` իրեն շղթայելով ճանապարհամերձ սյուներին. Լուսանկար

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, այդ թվում` աղբամանների օգնությամբ ճանապարհը փակելու միջոցով:

Որոշ փողոցներում վարորդները իջնում են մեքենայից, հրում մի կողմ աղբամաններն ու բացում խցանված երթևեկությունը:

«Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Իշխան Գեւորգյանը շղթայով փակել էր Կասյան փողոցից դեպի Կիևյան գնացող ճանապարհահատվածը։

Նա իր ձեռքերին էր փաթաթել շղթաներն ու ցուցադրում էր Տավուշի մարզի՝ սահմանագծման արդյունքում հակառակորդին տրվող տարածքների քարտեզը՝ «Ես հաշտ չեմ» գրությամբ։

Քաղաքացին միայնակ փակել էր Կիևյան փողոցը` իրեն շղթայելով ճանապարհամերձ սյուներին (տեսանյութ)