Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Լեռնային Ղարաբաղի պետականության լուծարման կոդը 2017թ., ղարաբաղցու ասած, շըփ-թըփի ռեժիմով, բացարձակապես առանց որևէ հանրային կամ մասնագիտական էքսպերտիզայի ընդունված «սահմանադրություն» կոչված քաղաքական կապիտուլյացիայի ակտն է:
Այդ մասին Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցում ասել եմ 2018թ. հունիսի 1-ին: Ուշադրություն եմ հրավիրել «սահմանադրական նորմի» չարագուշակությանը, ըստ որի՝ եթե նախագահի պաշտոնը մնում է թափուր, արձակվում է նաև Ազգային ժողովը, Ազգային ժողովը լուծարվում է, եթե ինքը նախագահին անվստահություն է հայտնում կամ նրան իմպիչմենտի ենթարկում, իսկ կառավարություն, որպես այդպիսին, գոյություն չունի:
Ասել եւ պնդել եմ, որ ԼՂՀ-ում անհապաղ պետք է նոր սահմանադրություն ընդունվի: Դա այն օրն էր, երբ Արայիկ Հարությունյանը պետական նախարարի պաշտոնից հրաժարական էր տալիս, իսկ մի խումբ ցուցարարներ արգելափակել էին Ազատամարտիկների պողոտան:
Այսօր այդ խայտառակության հովանավոր քաղաքական ուժերն են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում: Խորհուրդ եմ տալիս, որ իրենք հրաժարական տան առհասարակ քաղաքականությունից, վերադառնան չինտելեկտուալի իրենց նախասկզբին և թողնեն, որ Հայաստանի քաղաքացին որոշի, թե ում է վստահում կամ փոխանցում սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը: Եվ եթե քաջություն ունեն, թող հրապարակային ասեն. իրե՞նք են Փաշինյանին խնդրել, որ հեղափոխությունը չհասնի Արցախ, երբ նա 2018թ. մայիսի 9-ին Ստեփանակերտում էր, և ոմանք ու որոշները, թող Արշակ Սադոյանը ների իր բառը թռցնելու համար, «բիլակակռվի» էին բռնվել Հայաստանի վարչապետին ավելի մոտ դիրքում լուսանկարվելու համար:
Հ.Գ. Հօգուտ այդ «սահմանադրության» միակ փաստարկն այն էր, որ պատերազմի դեպքում պետք է ունենալ ուղղակի-ուղղահայաց կառավարում: Պատերազմը եղավ, և հանկարծ պարզվեց, որ Արցախի իշխանությունն, ախր՝ ըըըըըըըըըըըըը՜, բանակի նկատմամբ ոչ մի իրավազորություն չունի: Կա Հայաստան, թող պատասխան տա»:
Բաց մի թողեք
Փաշինյանը բարձրացրել է «մեղքերին թողություն տվող» կառույցի «մեղքերի թողության» հարցը
Հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան. Մարության