Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում մայիսի 9-ին հնչել են կրակոցներ:
Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի ժամը 21-ին 50-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ ինքն է կրակել 57-ամյա հորն ու 24-ամյա որդուն պատկանող մեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների` մինչ այդ միջադեպը վեճ էր տեղի ունեցել 50-ամյա տղամարդու որդու և 24-ամյա երիտասարդի միջև: Հրացանի վերաբերյալ տղամարդը հայտնեց, թե այն գտել է Աշտարակի ձորում։
50-ամյա աշտարակցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 11-ին տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք որսորդական երկփողանի հրացանը:
Կատարվում է քննություն:
Հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու խաբեությամբ 1 օրում շորթվել է ավելի քան 16.700 դոլար. ՆԳՆ-ն զգուշացնում է
1 տարի 8 ամիսը «շակալադնի է», թող ամեն մարդ իր դարդին լինի. Առուշ Առուշանյան
Այնթապում հայր և որդի ծեծկռտուքի էին մասնակցել․ վնաuվածքներ ստացած երիտասարդը մաhացել է