Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ալմաթիի հանդիպման վերաբերյալ չի կարող ասել ավելին, քան ասվել է հանդիպման ավարտից հետո մամուլի հաղորդագրություններում:
Սա նշանակում է, որ հանդիպումը անցել է առանց որեւէ համաձայնությա՞ն, թե՞ հակառակը՝ կայացել են համաձայնություններ, որոնց չվնասելու համար պահպանվում է լռություն: Ալմաթիի հանդիպումը ողջունել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որ տարածել է այդ առնչությամբ հայտարարություն, միաժամանակ կոչ անելով շարունակել ապրիլի 19-ի համաձայնությամբ սահմանազատումն ու սահմանագծումը:
Ֆրանսիան առ այսօր ԱԳՆ մակարդակով որեւէ անդրադարձ չէր կատարել այդ հայտարարությանը, եւ հանկարծ դրան անդրադառնում է Ալմաթիում հանդիպումից հետո, ողջունելով այդ հանդիպումը: Փարիզին ի՞նչ է հայտնի դրա վերաբերյալ, եւ արդյո՞ք Ֆրանսիան ունի տեղեկություն, որ ապրիլի 19-ի գործընթացը կարող է հայտնվել կասկածի տակ, եթե խոսում է այն շարունակելու անհրաժեշտության մասին, ընդ որում այդպես էլ չողջունելով այն՝ ի տարբերություն արեւմտյան շատ այլ դերակատարների:
Եթե Ֆրանսիան ողջունում է Ալմաթին, ի դեպ Ալմաթիի հանդիպման առնչությամբ ողջույն էր արտահայտել մեկ էլ Մոսկվան, ապա պետք է ենթադրել, որ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպման առնչությամբ Փարիզի սպասումը դրական է: Սակայն, ինտրիգն այն է, թե ինչն է դրական Փարիզի համար:
Կարո՞ղ է Փարիզի համար դրական լինել օրինակ այն, ինչը դրական է նաեւ Բաքվի համար: Այս հարցադրումն անում եմ, հաշվի առնելով այն լարվածությունը, կամ փաստացի դիվաագիտական պատերազմը, որ Բաքուն հայտարարել է Ֆրանսիային կամ Բաքվի միջոցով Ֆրանսիային հայտարարել են նաեւ Թուրքիան, Բրիտանիան ու Իսրայելը:
Ինչու նաեւ Իսրայելը, որովհետեւ Ֆրանսիան շաբաթներ առաջ արեց էական մի հայտարարություն՝ Երուսաղեմի հայկական թաղամասի առնչությամբ, որ Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխությունն անթույլատրելի է: Այն, ինչին ձգտում է թե Իսրայելը, թե անկասկած նաեւ Թուրքիան, որ չի թաքցնում իր հավակնությունը սուրբ քաղաքի նկատմամբ:
Ալմաթիի հանդիպման առնչությամբ Փարիզի ողջույնը արդյո՞ք նշանակում է, որ Երեւանին այնտեղ հաջողվել է դիմադրել Ադրբեջանի թելադրանքի փորձին:
Բաց մի թողեք
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան
Արևմուտքը փորձելո՞ւ է Հարավային Կովկասում Ռուսաստանի «կապանքները կոտրել»