Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի երրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հայտնել է TV Pirveli-ն։
Վրաստանի խորհրդարանում իրավիճակը չափազանց լարված է եղել։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Սամխարաձեի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Լևան Խաբեիշվիլիի միջև։
Սամխարաձեն շիշ է նետել հակառակորդ կողմի վրա։ Սրանից հետո քաշքշուկին միացել են այլ պատգամավորներ։ Իրավիճակի սրացումից հետո Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին տեխնիկական ընդմիջում է հայտարարել։
Բաց մի թողեք
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Կհանդիպեն ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուները, հայկական թեմա կա