Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրողը միջնորդել է նախկին ոստիկանապետին դատապարտել 11 տարվա, իսկ այս գործով անցնող Լևոն Երանոսյանին՝ 8 տարվա ազատազրկման:
Նաև պահանջվում է ամբաստանյալներից հօգուտ պետության բռնագանձել մոտ 47 միլիոն դրամ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2020 թվականին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ իրենց մոտ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Գասպարյանին, Երանոսյանին եւ եւս երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Բաց մի թողեք
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան
ՔՊ-ն վարչական տույժի է ենթարկվել՝ օրենքը խախտելու համար. որքա՞ն է վճարել Փաշինյանի հավատարիմը
Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց