Համաձայն «Հանրապետություն» կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Տեղեկությունը հաստատել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Բագրատ Զաքարյանը հրաժարական է տալիս, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրանում է, ինչպես որ պայմանավորվել էինք։ Հիմա տեղերը փոխվում են։ Նա կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ ընթացակարգի ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար: Իսկ մինչ այդ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի:
Բաց մի թողեք
ՔՊ սովը․ Ով է Լոռու նոր մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական, ով 2018-ին Սերժ Սարգսյանը պատվոգրել է․ Լուսանկար
Կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակաբաշխությունը. Լուսանկարներ
Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել