27/07/2024

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

Hetq.am-ը հրապարակել է՝ «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի խոսնակը։

«Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի, պարզաբանեմ, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։
Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ՝

1․ առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից՝ ծնողների համար։

2․Նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում։ Եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ Տարիներ շարունակ խնայողությունների, ընթացիկ եկամուտների արդյունքում էլ ձեռք է բերվել նշյալ հողամասը և իրականացվում է առանձնատան շինարարությունը։

Հ․Գ․ Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։

Եթե առանձնատուն կառուցելու փաստը թաքցնելու, կամ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր լինեին, ապա դժվար թե այն Սանոսյան ազգանունով գրանցված լիներ»,- ասված է գրառման մեջ։