Մայիսի 8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված նորածին աղջնակի մայրը հայտնաբերվել է, տեղափոխվել ոստիկանություն: Երեխային էլ իրավապահները տեղափոխել են մանկատուն:
Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ:
«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը մայիսի 8-ին հայտնել է, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանի փոխանցմամբ՝ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։
Կինը իրավապահներին տեղեկացրել է, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Իրավապահները ձեռնարկել են անհետաձգելի գործողություններ։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նորածինը, դրական տեղեկություն է ստացվել այն մասին, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնացել:
Նորածնի մորը հայտնաբերելու՝ իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքը չի ուշացել։ Հետագա միջոցառումներով պարզվել են կատարվածի որոշ մանրամասներ:
Նորածինը մայիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և տեղափոխվել մանկատուն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Խմածության ամենաբարձր աստիճանում գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է․ Լուսանկար
Առեղծվածային պայթյուն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են