Մայիսի 15-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստ Ալեքս Սոբելի հետ։ Հայտնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը փոխադարձ շահերի առաջ մղման և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման գործում: Այս համատեքստում դեսպանը կարևորել է փետրվարին բրիտանացի խորհրդարանականների այցը Հայաստան և անցյալ տարի հայկական խորհրդարանական պատվիրակության այցը Մեծ Բրիտանիա։
Դեսպան Ներսեսյանը նշել է այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Միացյալ Թագավորության հետ մարդկանց միջև շփումների, մշակութային փոխանակումների և տնտեսական համագործակցության խթանման գործում:
Դեսպանը Սոբելին է ներկայացրել նաև տարածաշրջանային զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր. Լուսանկար
17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց․ Լուսանկար
Միասնությունն առհասարակ անպարտելի ուժ է ու Միասնությունը երբեք չի պարտվելու․ Վալոդյա Գրիգորյան