Մայիսի 15-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստ Ալեքս Սոբելի հետ։ Հայտնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը փոխադարձ շահերի առաջ մղման և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման գործում: Այս համատեքստում դեսպանը կարևորել է փետրվարին բրիտանացի խորհրդարանականների այցը Հայաստան և անցյալ տարի հայկական խորհրդարանական պատվիրակության այցը Մեծ Բրիտանիա։
Դեսպան Ներսեսյանը նշել է այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Միացյալ Թագավորության հետ մարդկանց միջև շփումների, մշակութային փոխանակումների և տնտեսական համագործակցության խթանման գործում:
Դեսպանը Սոբելին է ներկայացրել նաև տարածաշրջանային զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները
Հայտնի են հոգևորականների անունները, որոնք տարվել են քննչական բաժիններ