Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հակաիշխանական բողոքի զանգվածային գործողությունները հանրային օրակարգի թիվ մեկ թեման են դարձել։
«Փաստ» օրաթերթը գրում է. Պայքարն ինքնին արդեն իսկ յուրահատուկ անուն է ստացել՝ Սրբազան շարժում։
Բագրատ Սրբազանը ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ: Նշվել է, որ հանդիպումները շարունակական են:
«Փաստը» կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում Սրբազան շարժմանը։ Աբրահամյանը յուրահատուկ պատասխան տվեց՝ «Աստծո գործերն անքննելի են», և հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է