Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 08։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Գասպարյանը իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Ազատան բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարիբեկ Ենգոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը միջին ծանրություն ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ս․ Ենգոյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես ավագ օպերլիազոր։
Բաց մի թողեք
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը. ՀԱԿ
Պայթյուն գազալցակայանում․ «Mitsubishi» է պայթել Սևան-Երևան ճանապարհին, վիրավnր կա. Լուսանկար
Ինչ նիստ է եղել Տավուշում․ Մանրամասներ