05/10/2024

Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու

«Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող փաստաթղթերի՝ սույն պաշտոնյան տարվա ընթացքում աշխատել է 4 հիմնարկում եւ, ըստ երեւույթին, մի քանիսում՝ միաժամանակ (դա օրենքը խստիվ արգելում է)։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արձանագրելով ժամանակագրությունը՝ Եսթեր Կարապետյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ե՜ւ Կրթական տեսչական մարմնում մասնակցել է գնման գործընթացին, ե՜ւ հաղթել է ԲՏԱ մրցույթում, ե՜ւ հրամանագրվել է վարչապետի աշխատակազմում եւ հայտնի չէ, թե այդ ժամանակ աշխատե՞լ է Երեւանի քաղաքապետարանում եւ «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ում թե՞ ոչ։

Հ.Գ. Թերեւս ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ԸԿԿՀ` Ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։