Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
«Թանսիմ»-ը հայտնել է, որ այս պահին իրականացվում է լայնածավալ որոնողական գործողություն, որում ներգրավված են Կարմիր մահիկի փրկարարները, զինվորականներն ու ոստիկանները։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Էբրահիմ Ռաիսիի շարասյան ուղղաթիռի հետ կապված միջադեպը։ Նախագահի կամ նրան ուղեկցողների հետ կապ չի հաստատվում։
«Սպասում ենք փրկարարական ջոկատների ժամանելուն դեպքի վայր։ Ադրբեջանի Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շահագործման արարողությանը մասնակցելուց հետո նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին մի քանի ուղղաթիռներով»,- ասել նա։
Ըստ տեղի բնակիչների, տարածքում առկա մառախուղը դժվարացնում է ուղղաթիռի տեղորոշումը:
Ուղղաթիռում են եղել նաև Ադրբեջանի մեկ պաշտոնյա, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջոլֆա քաղաքի մոտ՝ Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք:
Ըստ «Irna»-ի, սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմ, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ են ուղարկվել դեպքի վայր:
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Էբրահիմ Ռաիսիի շարասյան ուղղաթիռի հետ կապված միջադեպը։ Նախագահի կամ նրան ուղեկցողների հետ կապ չի հաստատվում։
Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը:
Բաց մի թողեք
Տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերել են նախկին տիրոջ՝ մոտ 20 տարի որոնվող դստերը
Թրամփի հանդեպ հերթական մահափորձն է կանխվել
Հարրիսը հրապարակել է իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը