Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ուղեկցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի հետ ուղղաթիռի վթարի մասին։
Այս մասին հայտնել է Irna-ն։ «Մենք գտնվում ենք Վարզգան քաղաքի Սոնգուն պղնձի հանքի մոտ, ուղղաթիռի GPS-ը ցույց է տալիս, որ նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Այժմ թանձր մառախուղ է, տեսանելիությունը մոտ 5-6 մետր է, այս տարածքով մեքենա վարելը չափազանց դժվար է, և միայն մի քանի մեքենաներ կարող են հասնել դեպքի վայր, ինչը բարդացնում է իրավիճակը», – ասել է թղթակիցը IRIB պետական հեռուստաալիքի եթերում:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ ինքը մեքենայով է վերադարձել. «Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա, իսկ նախագահին ուղեկցում էր 3 ուղղաթիռ։ Երկու ուղղաթիռ վերադարձավ, նախագահը պետք է գնար Թավրիզի նավթավերամշակման գործարանում նախագծ բացմանը»։
Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր։
Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։ Որոնողական աշխատանքներ է իրականացնում են արագ արձագանքման 40 խումբ։ Եղանակային պայմանների պատճառով օդային որոնումը դադարեցվել է։
Ինչպես հայտնել էինք՝ ըստ լրատվամիջոցների, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Մինչ այս պահը հայտնի չէ ուղղաթիռում գտնված նախագահի, արտգործնախարարի և ադրբեջանցի պաշտոնյայի ճակատագիրը։

Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի կյանքը վտանգի տակ է ուղղաթիռի կործանումից հետո:
«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Փրկարարները պարզել են ուղղաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը։ Այն գտնվում է Օզի գյուղի տարածքի Արսբարանի անտառներում։ Նշվում է, որ տվյալ հատվածը դժվարամատչելի է։ Ըստ «Irna»-ի, սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմ, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ են ուղարկվել դեպքի վայր:
Մինչ այս պահը հայտնի չէ ուղղաթիռում գտնված նախագահի, արտգործնախարարի և ադրբեջանցի պաշտոնյայի ճակատագիրը։
«Թանսիմ»-ը հայտնել է, որ այս պահին իրականացվում է լայնածավալ որոնողական գործողություն, որում ներգրավված են Կարմիր մահիկի փրկարարները, զինվորականներն ու ոստիկանները։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Էբրահիմ Ռաիսիի շարասյան ուղղաթիռի հետ կապված միջադեպը։ Նախագահի կամ նրան ուղեկցողների հետ կապ չի հաստատվում։ Փրկարարները պարզել են ուղղաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը։ Այն գտնվում է Օզի գյուղի տարածքի Արսբարանի անտառներում։ Նշվում է, որ տվյալ հատվածը դժվարամատչելի է։
Իրանի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է բոլոր նախատեսված հաղորդումները, որպեսզի ցույց տա Ռաիսիի համար աղոթքները ողջ երկրում։ Էկրանի մի անկյունում ուղիղ հեռարձակվում է փրկարարական խմբերի աշխատանքը։
Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի կյանքը վտանգի տակ է ուղղաթիռի կործանումից հետո:
«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Ըստ «Irna»-ի, սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմ, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ են ուղարկվել դեպքի վայր:
Բաց մի թողեք
Մոսկվան այլեւս Հայաստանի դեմ «խաղում է բաց քարտերով»՝ Ադրբեջանի հետ գլխավոր սպառնալիքը
Ֆրանսիա – Ադրբեջան նոր լարվածություն, ինչ կանի կամ կասի Մակրոնը
Հայաստանի ներքին դիմադրունակության առավելագույն ինտենսիվ աշխատանքը բոլոր մակարդակներում