Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հույս է ներշնչում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողության և Արաքս գետի վրա կառուցված «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ։
«Ներկայում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը, սա հուսադրող իրադարձություն է և հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև ընդմիջումից հետո կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։
Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»,- ասել է Ալիևը։






Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը» նոր միջնորդություն է ներկայացրել
Դոգ՝ Վարդան Ղուկասյանն այս ամիս կազատվի կալանքից ու քաղաքական հայտարարություն կանի
Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է … Լուսանկարներ