Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Քանի որ ԱԱԾ-ն Կիրանց գյուղի հատվածում իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի գյուղի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է այս պահին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի պետը։
«Բացի տվյալ գյուղի բնակիչներից, ովքեր հաշվառում չունեն, ժամանակավորապես մուտքը գյուղ արգելված է։ Դա է պատճառը, որ անձնագրով ստուգում է իրականացվում, ժամանակավոր բնույթ է գրում»,- ասել է ոստիկանապետը՝ տեղեկացնելով, թե ներկա պահին չի կարող ասել, թե ինչ ժամկետով փակմ կլինի ճանապարհը։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները գնացել են Կիրանց։ Ոստիկանությունը վերջիններիս թույլ չի տալիս մտնել գյուղ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Պատգամավորները, սակայն փորձում են սադրել ոստիկաններին և բախումներ հրահրել։
Բաց մի թողեք
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին․ Տեսանյութ
Ադրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցները․ Լուսանկարներ