Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դրական է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծի վրա վետո դնելու փաստին։
Այս մասին Միշելը X-ի իր միկրոբլոկում գրել է․ «Նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս։ Իր ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում եվրոպական արժեքներին և Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումներին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ:
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Բաց մի թողեք
Ես քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Զուրաբյան
Սամվել Կարապետյանն ընտրում է. Տեսանյութ
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկել է