Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը շնորհավորեց նրան՝ հույս հայտնելով, որ Հարությունյանի մոտ կստացվի այդ ծանր աշխատանքը։
Այնուհետև Հարությունյանը զեկուցեց, որ եղանակային պայմանները թույլ տալուն պես Երևան քաղաքում մեկնարկել է փոսային նորոգման ծրագրի աշխատանքները։
«Ծրագրով նախատեսված է 104․000 մ 2 փոսային նորոգման աշխատանքների ծավալ, որից 75․000 մ 2 այս պահին արդեն արված է, բայց հաշվի առնելով այս տարվա աննախադեպ եղանակային պայմանները և այդ ծավալի անձրևաջրերը՝ ունենք խնդիր։ Հաշվի առնելով, որ 70%-ն արդեն արվել է, բայց փաստացի կան փոսեր»,- ասաց հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ հունիսի 1-ից նախատեսվում է մեկնարկել ասֆալտապատման միջին նորոգման ծրագիրը։
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ հարցի պատասխանն ունեն, թե ինչու այս տարի ունեն աննախադեպ ծավալի խնդիրնեեր ասֆալտի հետ կապված:
Հարությունյանն էլ արձագանքեց, որ խնդիրը եղանակային պայմաններն են, որ սահմանափակել են աշխատանքային օրերը. «Այսինքն, չկարողացան առկա փոսերը նորոգել, ինչը հանգեցրեց նրան, որ ունեցանք ավելի մեծ փոսեր»:
Վիլեն Արևշատյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստ մեկնարկից առաջ տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին
Հունվար-սեպտեմբերին հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ
Ինչ առնչություն ունի ՀԷՑ-ը վերջին աղմկահարույց հոսանքազրկումների հետ. տնօրենն ասել է՝ ովքեր են պատասխանատուները