ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ նախօրեին Իրանում ուղղաթիռի վթարից զոհված ԻԻՀ նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների: Այս մասին հայտնեցին դեսպանությունից:
Իրենց ցավակցությունները թողնել ցանկացողների համար այն բաց կլինի չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, ժամը 10։00-12։30, 15։30-17։30 և հինգշաբթի օրը՝ մայիսի 23-ին, ժամը 10։00-13։00:
Հիշեցնենք, իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել էին, որ նախագահ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարները ժամանել էին արտակարգ պատահարի վայր և իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ցավոք, ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց, որ բոլոր ուղևորները, այդ թվում Իրանի նախագահը, զոհվել են:
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին:
Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը՝ ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցած պատվիրակության անդամների։
Այս մասին հայտնել են ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից։
Բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։
Բաց մի թողեք
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը
Դեկտեմբերի 22-ի աստղագուշակ. Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա