27/07/2024

Նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Երեկ՝ մայիսի 19-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտակայքում։ 

Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից և համատեղ ստեղծված ամբարտակի բացման արարողությունից:

Возможно, это изображение 2 человека, огонь и фейерверк

Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները, ինչպես հայտնել ենք, զոհվել են:

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից:

Возможно, это изображение 4 человека, летательный аппарат и туман

Նշենք՝ ուղղաթիռում եղել է 9 մարդ, որից 2-ը՝ օդաչու, 7-ը՝ ուղևոր: Ուղղաթիռում նախագահի հետ եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

բժշկական փորձագետները սկսել են Իրանի հյուսիս-արևմուտքում Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը:

Возможно, это изображение летательный аппарат и туман

Արևելյան Ադրբեջան նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը Tasnim-ին հայտնել է, որ վթարի վայրում նույնականացման աշխատանքներ են տարվում, սակայն սպասվում է շատ բարդ գործընթաց:

«Դիակների մի մասը դժվար է նույնականացնել»,- հավելել է նա՝ չմանրամասնելով։

Возможно, это изображение 2 человека и мотоцикл