Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սունդուկյան փողոցի 25 հասցեում երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, րոպեներ անց կրկին անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ նշված հասցեում անհայտ անձինք ծեծի են ենթարկում քաղաքացուն և մեղադրում թմրանյութեր տարածելու մեջ:
Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Արդեն տեղում Երևանի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 20։45-ի սահմաններում աշխատանքի բերումով գտնվել է Սունդուկյան փողոցի 25 հասցեի ավտոտնակների մոտ, որտեղ ինքն իրեն լուսանկարել է և մոտեցել նույն շենքի շքամուտքին, որտեղ իրեն են մոտեցել երկու անհայտ անձինք քաշքշել իրեն, գցել գետնին, որի ժամանակ ձեռքից վայր են ընկել փաստաթղթերը և դրամապանակը, ձեռքերով և ոտքերով հարվածել են իրեն`պատճառելով ֆիզիկական ցավ և պահանջել, որ ցույց տա իր հեռախոսի լուսանկարները, որից հետո, երբ զանգահարել է ոստիկանություն նշված անձինք հեռացել են, իսկ նրանց հեռանալուց հետո փնտրել է, սակայն դրամապանակը չի գտել:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ա․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում, որպես վաճառքի մասնագետ։
Բաց մի թողեք
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում
«Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը