Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն երկրի ղեկավարն է, որը «մեզ հետ պատերազմ է մղում», և հետևաբար նա օրինական թիրախ է Ռուսաստանի համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա կարծիքով՝ Զելենսկին կորցնում է լեգիտիմությունը Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակավոր չեղարկման պատճառով՝ համաձայն ռազմական դրության կանոնների, որը սահմանվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ «Պատերազմ վարող երկրների ղեկավարները միշտ համարվում են իրավաչափ ռազմական թիրախներ։ Մեզ համար նա առանց այն էլ պատերազմական հանցագործ է, և նրա պաշտոնական կարգավիճակի կորուստը ոչինչ չի փոխում»,- կարծում է Մեդվեդևը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահին «պետք է բռնել և դատի տալ», իսկ դրա անհնարինության դեպքում «պետք է կիրառվեն ահաբեկիչների համար գործարկվող կանոնները»։
Մեդվեդևը կարծում է, որ եթե նույնիսկ Ռուսաստանը Զելենսկիին համարի ոչ լեգիտիմ նախագահ, դա չի խանգարի նրա հետ բանակցություններ վարել և ստորագրել «կապիտուլյացիայի ակտ»։

Բաց մի թողեք
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումն ավարտվեց 35 րոպե անց․ ի՞նչ է հայտնի. Լուսանկար
ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից. Լուսանկար