Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ։ Առկա է մի հատված, որին զուգահեռ մեկ այլ հատված է պետք կառուցել։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք արդեն որոշակի նախագծային պատկերացումներ ունենք, թե ինչպես պետք է այդ լուծումները տալ։ Նախնական կարող եմ ասել, որ խոսքը մոտավորապես 700-750 մետր հատվածի մասին է։ Գործող ճանապարհին զուգահեռ, ոչ այնքան հեռու, քանի որ սահմանային գիծը մոտիկ է անցնում։
Որոշակի լուծումներ պատկերացնելուց զատ, այդ հատվածում մենք արդեն սկսել ենք որոշակի շինարարություն, որպեսզի հասցնենք ժամկետում նորմերին համապատասխան ճանապահ ունենալ։ Մեր նպատակն է կառուցել այնպիսի ճանապարհ, որը կբավարարի այն նորմերին, որին պետք է բավարարի հանրապետական նշանակության ճանապարհը։
Աշխատանքներն ընթացքի մեջ են, նախանշել ենք մոտ 2 ամիս ժամանակ, որպեսզի կարողանանք կառուցել ու երթևեկությունը հանգիստ տեղափոխել»,- ասաց Սանոսյանը։
Այս ճանապարհի կառուցմամբ որոշ սեփականատերերի հողատարածքներ կտուժեն, ինչի համար կլինի փոխհատուցում, քանի որ մի մասը համայնքային հողերով է անցնում, մի մասը կարող է անցնել սեփական հողատարածքներով։
Բաց մի թողեք
Տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Հայաստանը ետ է կանչել իր ստորագրությունը Պուտինի ձերբակալության հարցում
«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»․ Սիմոնյան