Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 20-ին, հայտնել է IRNA գործակալությունը։
«Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսի 19-ին, կիրակի օրը, տեխնիկական անսարքության պատճառով ուղղաթիռի կործանման հետևանքով», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Այդ օրը ավելի վաղ Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին նշել էր, որ ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառը հավանաբար եղանակային վատ պայմաններն են։ Նախօրեին՝ մայիսի 19-ին, երկրի ՆԳՆ ղեկավար Ահմեդ Վահիդին նույնպես միջադեպի նախնական պատճառ էր համարել մառախուղը։
Ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել մայիսի 19-ին, երբ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Այդ օրը նրանք մասնակցել են Արաս գետի վրա Խուդաֆերին և Գիզ Գալասի ջրատարների բացման արարողությանը։ Ռաիսիի շարասյունը բաղկացած էր երեք ուղղաթիռից, որոնցից երկուսն ապահով տեղ են հասել:
Բոլոր նրանք, ովքեր եղել են Ռաիսիի ուղղաթիռում, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, նույնպես մահացել են։
Reuters-ը, վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրը, հայտնել է, որ կործանման հետևանքով ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, նրա բեկորները հայտնաբերվել են 2,5 հազար մետր բարձրության վրա:
Էբրահիմ Ռաիսին 63 տարեկան էր և Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Ռուսաստանում ազգամիջյան պատերազմ կսկսվի ՞