Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը:
Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից:
«Սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու բալետային արվեստի ստեղծագործությունները:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00:
Մուտքն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում Ուկրաինան և Վրաստանը կներկայացնեն հայազգի պատանիներ. Լուսանկարներ
Կոմիտաս վարդապետը կսրբադասվի ՀԱԵ-ի կողմից
Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում. Լուսանկարներ