ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բարեհաջող անցել է բժշկական միջամտությունը և վերադարձել իր պարտականություններին:
Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Նա Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնում ենթարկվել է ոչ վիրաբուժական միջամտության: Ընթացակարգը տևել է երկուսուկես ժամ: Այդ ընթացքում Պենտագոնի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են նրա տեղակալ Քեյթլին Հիքսին։
Նախարարի ժամանակացույցում փոփոխություններ չեն նախատեսվում:
Անցյալ տարեվերջին Պենտագոնի ղեկավարը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության էր ենթարկվել, իսկ հետո միզուղիների բորբոքման ու որովայնի խոռոչում հեղուկի կուտակման համար երկար բուժում էր անցել։
Բաց մի թողեք
Պենտագոնը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումների վերսկսումը
Ով է Ուկրաինայում ԶՈՒ ԳՇ նոր պետը․ Լուսանկար
Ինչ է խնդրել Էրդողանը Թրամփին