ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, թե ինչ վիճակում են հեղեղումների գոտիներում կապի օպերատորների կայանները։
Ըստ այդմ՝ Ucom – 2 կայան Ալավերդիում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:
TEAM Telecom Armenia – 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։
Ռոստելեկոմ (OVIO) – Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։
Վիվա-ՄՏՍ – Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն, Աքորի, Կաճաճկուտ):

Բաց մի թողեք
ՀԷՑ-ը հերքում է վճարումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկատվությունը
«Դելիկատես» ՍՊԸ-ին պատկանող երշիկամսամթերքի արտադրությունում խախտումներ են հայտնաբերվել
Որքանո՞վ լուրջ կդառնա ավիացիոն վառելիքի ճգնաժամը Եվրոպայում