ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւս յոթ օրենսդիր միացել է Ադրբեջանի նկատմամբ «պատժամիջոցային օրինագծի» նախաձեռնությանը: Նրանցից վեցը՝ դեմոկրատական, մեկը հանրապետական է:
Օրինագիծը բացի իրավական հարցերի կոմիտեից, մուտքագրվել է նաեւ միջազգային հարաբերությունների կոմիտեում: Ընթակարգային քննարկումների մասին առայժմ տեղեկություններ չկան: Վաշինգտոնում «Թուրան» գործակալության թղթակցի գնահատմամբ՝ «օրինագծի համահեղինակների թվաքանակի աճը վկայում է, որ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության վերանայնման միտումներ կան»:
Ուշագրավ է, որ «պատժամիջոցային օրինագծի» համահեղինակներին եւս յոթ կոնգրեսական միացել է Վաշինգտոն Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հացերով օգնական Հիքմեթ Հաջիեւի այցից հետո, որի ընթացքում նա երեք հանդիպում է ունեցել պետական դեպարտամենտում, ինչպես նաեւ Սպիտակ տանը, որտեղ բանակցություններ է վարել նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ: Կարելի է ենթադրել, որ Հաջիեւի գլխավոր առաքելությունը՝ կանխեկ Կոնգերսում «պատժամիջոցային օրինագծի» քննարկումը, հստակ արդյունքի չի բերել:
Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հարաբերություններն, իհարկե, բազմաշերտ են: Եւ «պատժամիջոցային օրինագծի» կարեւորությունն այս իմաստով այն է, ինչ Միլլի մեջլիսի պատգամավորներից մեկն է ասել. «Թիկունքում կանգնած են այն ուժերը, որ 1992 թ. ընդունել են Ազատության աջակցության Ակտի 907-րդ ուղղումը»: Միջազգային պրակտիկայում դա միակ իրավական փաստթուղթն է, որ Ադրբեջանին դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու եւ Հայաստանը շրջափակելու մեջ:
Ըստ որոշ տեղեկությունների, որ փոխանցում են Եվրապայում ադրբեջանական քաղվտարանդիության աղբյուրները՝ «պատժամիջոցային օրինագծի» նախաբանում «կատարվել է խմբագրական փոփոխություն եւ առաջին հիմնավորում է նշվում Ղարաբաղում պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների, ապա նոր՝ այլակարծության դեմ բռնությունների հարցը»:
Պատժամիջոցների ենթակա պաշտոնատար անձանց ցուցակում ընդգրկված են պաշտպանության փոխնախարար, ԶՈՒ ԳՇ պետը, Պետական անվտանգության ծառայության տնօրենը եւ հատուկ նշանակության զորամիավորման առաձին բրիգադի հրամանատարը:
Վաշինգտոնից, ամենայն հավանականությամբ՝ ոչ առանց Կոնգրեսի եւ պետդեպարտամենտի աղբյուրների աջակցության, ստացվող տեղեկությունները նախորդում են պետական դեպարտամենտի կովկասյան հարցերով բանակգնաց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բոնոյի Բաքու այցին: Ընդ որում, արդեն երկրորդ անգամ է, որ անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում ԱՄՆ նախագահը չի կարեւորում Կասպյան ավազանի էներգետիկ ծրագրերը:
Անցյալ դեկտեմբերին Վաշինգտոնն Իրանի հետ Աղբենդի հատվածում հաղորդակցության երկրորդ «ուղեանցում» ապահովելու նախագծի շուրջ, ինչին Իլհամ Ալիեւն արձագանքել էր «տարակուսանքով»: Անցած օրերին Իրանի տարածքով Նախիջեւանի հետ հաղորդակցության ծրագրի մասին ոչ միայն մամուլն է խոսել, այլեւ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարը, իսկ Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքն այն էր, որ պետքարտուղար Բլիքենը «շարունակում է հայ-ադրբեջանական բանակցություններին ներգրավված մնալ»:
Միացյալ Նահանգներն, անկասկած, կարեւորում է Ադրբեջանի բոլոր հնարավորությունները, բայց Բելառուսի նախագահն արդեն իսկ Իլհամ Ալիեւին «նշանակել է Կովկասի տեղապահ»: Վաշինգտոնը կճանաչի՞ այդ «կարգավիճակը»: Տեղեկատվա-քարոզչական «ճնշումները» նպատակ ունեն Ադրբեջանը դու՞րս բերել եվրասիական ինտեգրացիայի նախագծից, որ Ռուսաստանն է հովանավորում: Բաքուն, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ հստակ չի դիրքավորվի: Ադրբեջանական սպասումները պայմանավորված են Թրամփի նախագահական մրցապայքարով:
Անհավանական չէ, որ Բայդենի վարչակազմն Ալիեւի հետ հարաբերություններում հաշվարկի նաեւ ԱՄՆ-ում «ադրբեջանական մաֆիայի» էլեկտորալ հնարավորությունները: Իսկ դա, երեւում է, լուրջ է: Նյու-Յորքի քաղաքապետի ադրբեջանցի օգնական Ռենա Աբասովան պաշտոնանկ է արվել, նրա դեմ քրեական հետապնդում է նախաձեռնվել:
Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ստիպված կլինի պատերազմին մասնակցել արդեն նաեւ «ֆիզիկապես»
Սիրիայի համար նոր քաղաքացիական պատերա՞զմ է ծրագրվում
Ի՞նչ հետևանքներ կունենա ճամբարափոխության սինդրոմը կամ ինչո՞ւ ․․․