Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 27-ին, ժամը 2.10-ին, Երևան-Հռոմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 44-ամյա Զոհրապ Մ.-ին:
Նա 2003 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Բաց մի թողեք
Հարսանեկան շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ»-ի վարորդը կրակոցներ է արձակել․ նա ձերբակալվել է
Կրակոցներ՝ Երևանում, պայքարում են մի տղամարդու կյանքի համար
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում