«Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը, նրա անպարկեշտ հայտարարությունները անպատասխան չեն մնալու»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ֆրանսիական կողմն Ադրբեջանը «բռնապետություն» անվանել։
«Ֆրանսիական կողմը ոչ միայն չկարողացավ ներողություն խնդրել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլ ավելի ընդլայնեց Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը Le Point-ում և այլ նմանատիպ ֆրանսիական լրատվամիջոցներում։ Ժողովրդավար Ադրբեջանի դեմ այս երկրի արշավը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողումը թաքցնելու փորձ է»,- մեղադրական տոնով հայտարարել է Հաջիզադեն։
Նա հավելել է, թե Ֆրանսիան ձգտում է աշխարհին «ժողովրդավարության դաս» տալ միջազգային հանցագործությունների, նեոգաղութային քաղաքականության, ռասիզմի, խտրականության, իսլամաֆոբիայի տեսքով։

Բաց մի թողեք
Պուտինի զանգը Ալիևին ևս մեկ անգամ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն
Մոսկվան այսօր փորձում է հայկական տնտեսությանը հիշեցնել, թե որքան թանկ կարող է արժենալ Ռուսաստանից հեռանալը
Պուտինը մեծ մարդ է, ռուսների հիմնական «արժանիքը»․ Սիմոնյան