Այսօր՝ մայիսի 28-ին, արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել: Գրել է «Շամշյանը»։
Տեղում պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 հոգի մահացել է, 2-ն էլ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կնետրոն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են և Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Բաց մի թողեք
Կոմիտասի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենաներ․ հոսպիտալացվածներ կան. Լուսանկար
Ինձ մնում է միայն հիշեցնել. Սուրենյանը վարորդներին ուղղված գրառում է արել և լուսանկար հրապարակել
Հարյուր քաղաքացիներ փակել են Մխչյանի երկաթգիծը՝ բողոքի ցույց են անում․ Լուսանկար