Մայիսի 28-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հ. Գասպարյանի վարած «Մերսեդես» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ս. Գասպարյանի վարած «Միցուբիշի» մակնիշի և 23-ամյա Դ. Հարությունյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Միցուբիշին» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու հայտնվել դաշտում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. «Օպել»-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նաև զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։
Բաց մի թողեք
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Լրագրող Լիլիթ Աղեկյանին Գյումրիում ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց․ Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը