27/07/2024

Հայաստանյան ընդդիմությունը կընդունի՞ քարոզչական այս «ծածկաթերթիկը»

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Եվստրատովը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած փողոցային շարժումը «ձախողված է»:

Փորձագետն իր տեսակետը հիմնավորել է նրանով, որ «մայիսի 26-ի հանրահավաքին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան՝ մայիսի 9-ին էր, իսկ նման դեպքերում հաջողությունը պայմանավորված է դրական դինամիկայով»: Ռուսաստանցի փորձագետի տեղեկացվածությամբ՝ Հայաստանի ընդդիմությունը մասնատված է:

Մի թեւը «չի բացահայտում վարչապետի հիմնական թեկնածու, նախկին նախագահ Ռոբերքտ Քոչարյանին եւ աջակցում է Բագրատին (բնագրում այդպես է-խմբ.)»: Նրա իրազեկվածությամբ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմի վարչապետի թեկնածուն «նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է, բայց, երեւի, այդ թեւն էլ առայժմ պատրաստ է հետեւել արքեպիսկոպոսին»-ով, սակայն, քաղաքական «ծրագիր չունի»: Փորձագետը նկատել է, որ եթե նախորդ հանրահավաքում Գալստանյանը հանդուրժողական էր, աշխարհի բոլոր հայերին միասնության կոչ էր անում, ապա «այս անգամ նրանց բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայիններին»:

Իր հերթին թերթն ասում է. «Թվում է, Գալաստանյանն ինքն էլ առայժմ չգիտի, թե ինչ է անելու Հայաստանի առաջնորդի պաշտոնում, բայց, հավանաբար, վստահ է, որ ընդհանուր ոչինչ չի ունենա այն ամենի հետ, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում: Օրինակ, Երեւանը մի երկրի հետ հարաբերություններ չի զարգացնի ի վնաս մյուսի, փոխարենը փախստականներին կվերադարձնի Լեռնային Ղարաբաղ»: Նախաթոռ Մոսկվայի քարոզչական լեզվից եթե ասածը թարգմանենք հայ «ոզնուն» հասկանալի ձեւակերպման, ապա կստացվի, որ Վազգեն Գալստանյանին «հորդորում են» ՌԴ անունից խոստումներ չտալ:

Հրապարակման ենթատեքստից կարելի է եզրակացնել, որ Մոսկվան դժգոհ է, որ հայաստանյան ընդդիմության երկու թեեւրը Փաշինյանի փոխանորդի հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել: Դժվար է ասել, թե դոցենտ Եվստրատովն ու՞մ է կշտաբում, բայց հասկանալի է, որ նա շարժման բացասական դինամիկան պայմանավորում է քաղաքական բաղադրիչի բացակայությամբ: Հոդվածը չափազանց ինտրիգային-զգաստացնող խորագիր ունի. «Հայաստանի իշխանություններին քաղաքացիական պատերազմ են խոստանում»:

Դինակիկայի անկում եւ քաղաքական բաղադրիչ ու խարիզմատիկ առաջնորդ չունեցող շարժումը,-իսկ այս արձանագրումներն անում է դոցենտ Եվստրատովը,-ինչպե՞ս է Հաայստանի իշխանություններին «քաղաքացիական պատերազմ խոստանում»: Ո՞վ կարող է «լիցքավորել» մի, թեկուզ եւ ծառայությունը սառեցրած հոգեւորականի գլխավորած շարժումը, որպեսզի Հայաստանում «քաղաքացիական պատերազմ սկսվի»: Իսկ ասել, թե «Նեզավիսիմայա գազետա»-ն «պատի թերթ է»՝ չենք կարող: Անգամ ռուսաստանցի անկեղծ աղբյուրներն են խոստանում, որ մոսկովյան բոլոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիր նշանակում են հատուկ ծառայություններից:

Ըստ այդմ, Մոսկվան հասկացնում է, որ. չի կարող խոսք լինել Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական սահմանազտման հարցում որեւէ «բոնուս խոստանալու» մասին հայաստանյան ընդդիմությունը պետք է հաղթահարի այլասացությունը եւ հստակ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը «հակառուսական է, ուստի նրա հեռացումն անխուսափելի է» այդ հայտարարությունը հոգեւորականի «տրամաչափ» չի հանդուրժում, ոչ էլ ունի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու օրհնության կարիքը:

Այսինքն, իշխանափոխությունն անհրաժեշտություն է ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը դրանից հետո սատարելու է Հայաստանի նոր իշխանության ազգային-հայրենասիրական ծրագրի իրականացմանը, այլ՝ որ «փրկության միակ հնարավորություն է», որ կարող է «առարկայանալ անգամ քաղաքացիական պատերազմով»: Հայաստանյան ընդդիմությունը կընդունի՞ քարոզչական այս «ծածկաթերթիկը»: