16/05/2025

Սամվել Ալեքսանյանն ու Տիգրան Ավինյանը՝ գրկախառնված, Ապարանում․ Լուսանկարներ

Բագրատ Սրբազանը այս տարի խառնել է իշխանության խաղաթղթերը, ավանդույթի համաձայն իշխանականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 28-ին չայցելեցին Սարդարապատի հուշահամալիր:

Հրապարակ թերթը գրել է ու լուսանկարներ հրապարակել․ Փաշինյանը նեղ կազմով նախագահականում է նշում Հանրապետության օրը՝ կոչումներ եւ մեդալներ շնորհելով հող հանձնող բանակի զինվորականներին եւ ցուցարարներ ջարդող ոստիկանության պաշտոնյաներին, իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր «շրջապատի» հետ Ապարան է այցելել՝ Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիր։

Սամվել Ալեքսանյանն ու Տիգրան Ավինյանը՝ գրկախառնված

Այնտեղ են տեղական իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ բոլոր իշխանություններին ծառայած գործարար Լֆիկը՝ Սամվել Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սրբազանը եւ շարժման աջակիցները գիշերել են Սարդարապատում։