Մայիսի 27-ին իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը:
Օպերատիվ տեղեկություն է ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի ինքնության և նրա գտնվելու վայրի մասին, իսկ ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել է կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին:
Կասկածյալը՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն, խոստովանել է արարքն ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Սոֆյա Կ.-ն ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիքը: Նա ձերբակալվել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ Սոֆյա Կ.-ն նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել է տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա էր եղել հարվածի 3 հետք։
Բաց մի թողեք
Ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու խաբեությամբ 1 օրում շորթվել է ավելի քան 16.700 դոլար. ՆԳՆ-ն զգուշացնում է
1 տարի 8 ամիսը «շակալադնի է», թող ամեն մարդ իր դարդին լինի. Առուշ Առուշանյան
Այնթապում հայր և որդի ծեծկռտուքի էին մասնակցել․ վնաuվածքներ ստացած երիտասարդը մաhացել է