Milliyet-ը հայտնում է Թուրքիայում «Ուժեղ սահմանադրություն» կարգախոսով խորհրդաժողովի մասին, որտեղ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ըստ էության ծրագրային ելույթով:
Ընդ որում, միջոցառումը նվիրված է Թուրքիայում 1960թ. մայիսի 27-ին իրականացված պետական հեղաշրջման տարելիցին: Էրդողանն ասել է, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը քսաներկու տարվա իշխանության շրջանում մի քանի անգամ ենթարկվել է զինված հեղաշրջման վտանգի: «Թուրքիան այլեւս ներկա սահմանադրությամբ չի կարող առաջ շարժվել» -ամփոփեել է Էրդողանը:
Մունիցիպալ ընտրությունների քարոզարշավին Թուրքիայի նախագահը մի քանի անգամ ակնարկել է, որ հաղթանակի դեպքում սահմանադրական փոփոխությունների կգնա: Մեկնաբանները տպավորություն էին փոխանցում, որ նա մտադիր է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալ երորդ ժամկետի: Արդարություն եւ զարգացում կուսակցության պարտությունը, կարծես, օրակարգից հանել էր այդ թեման: Թուրքական մամուլը մեծ կարեւորություն էր տվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելի հետ Էրդողանի հանդիպմանը:
«Թուրքիան այլեւս ներկա սահմանադրությամբ չի կարող առաջ շարժվել» ձեւակերպումը վկայում է, որ Էրդողանը չի նահանջում եւ մտադիր է սահմանադրական փոփոխությունների կամ նույնիսկ բոլորովին նոր սահմանադրության ընդունման հանրաքվե նախաձեռնել: Ասել, թե նա առաջնորդվում է բացառապես մերկանտիլ նկատառումներով, թերեւս, ճիշտ չէր լինի: Աշխարհը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում: Ո՞րն է Թուրքիայի տեղն ապագա աշխարհակարգում՝ Էրդողանի գերխնդիրը դա է:
Նրան կահաջողվի՞ հասնել ներքաղաքական կոնսոլիդացիայի: Մունիցիպալ ընտրությունների քարոզարշավում նա քարոզչական նոր մատրիցա կիրառեց, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը «ղազի Մուստաֆա Քեմալի հետ ոչ մի խնդիր չունի»: Իրականում, թերեւս, այդպես է, բայց քվեարկության արդյունքները վկայեցին, որ Մուստաֆա Քեմալի հիմնադրած աշխարհիկ-արեւմտամետ կուսակցությունը Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ լուրջ խնդիրներ ունի: Ըստ էության, թուրք ընտրողն իսլամական Էրդողանին Մուստաֆա Քեմալ չճանաչեց:
Էրդողանը, հավանաբար, որոշել է 21-րդ դարի Թուրքիայի «հոր» կարգավիճակն ամրագրել սահմանադրությամբ: Աշխարհիկ-արեւմտամետ Թուրքիան նրա ընկալմամբ նոր աշխարհում չի լինի «վերահսկիչ փաթեթ» ունեցող երկիր, Արեւմուտքը դա թույլ չի տա: Նոր սահմանադրության գաղափարն, ըստ էության, հիմնականում արտաքին-քաղաքական ռեսուրս է դիտարկվում, բայց ո՞ր «աշխարհում»: Քաղաքական իսլամ՞, թե՞՝ համաթուրքականություն»:
Իսկ ավելի էական է, թե թուրքական հանրությունն ինչպե՞ս է ընդունելու Էրդողանի «նոու-հաուն»: Այս դեպքում, երեւի, շատ կարեւոր է լինելու բանակի, հատուկ ծառայությունների, զինվորական վերնախավի մոտեցումը: Պաշտոնավարման քսաներկու տարիներին Էրդողանը կարողացել է «կոտրել» բանակը, բարձրաստիճան զինվորականության նկատմամբ քաղաքական վերահսկողության հասնել: Երեւում է, նա մտավախություն ունի, որ եթե ամեն ինչ չամրապնդվի սահմանադրական կարգավորումներով, ապա իրավիճակ կփոխվի:
Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, թե տեղյակ է «անկարգությունների սցենարներին»՝ փողոցային ցույցեր, համալսարանականների բողոք, ընդդիմադիր մամուլի կազմակերպած քարոզչություն: Նա կանխազգում է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կանցնի հրապարակային պայքարի եւ կպահանջի նախագահի եւ խորհրդարանական արգահերթ ընտրություննե՞ր: Վերջին երկու ամիսեներին Թուրքիայում հարյուրավոր անձինք ձերբակալլվել են «Մոսադի» հետ համագործակցության կասկածանքով: Բայց Էրդողանը նաեւ ներում է շնորհել մի քանի նախկին գեներալի, որ դատապարտված էին պետական հեղաշրջանը մասնակցելու մեղադրանքով: Դա ժե՞ստ է զինվորականությանը:
Թուրքիայում, կարծես, ներքաղաքական լարվածություն է հասունանում: Էրդողանն արտաքին դերակատարներին մարտահրավեր է նետում կամ «վերցնում է նետած ձեռնոցը»:
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար