ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ եւ սահմանվել են դրանց տարածքները՝ համաձայն հավելվածի:
Որոշմամբ նշվում է, որ սահմանված աղետի գոտիների տարածքներում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության 2 պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի N 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը):
Օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավարին հանձնարարված է կազմակերպել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Որոշումը կայացվել է մայիսի 27-ին, ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ մայիսի 28-ից:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի COVID-ի թեստը կրկին դրական է
Փաշինյանը վարակվել է քովիդով
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին